Եվրախորհրդից Ռուսաստանին հեռացնելուց հետո երկրում մահապատժի օրենքը կարող է վերանայվել. Մեդվեդև
Եվրախորհրդից Ռուսաստանին հեռացնելուց հետո երկրում մահապատժի վերականգնման սահմանափակումներ չկան՝ օրենքը կարող է վերանայվել «եթե հասարակության կյանքում ինչ-որ բան փոխվի»։
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Եթե վերադառնանք ստեղծված իրավիճակին, ապա կա այնպիսին, ինչպիսին կա։ Միջազգային հիմքերը վերացել են, կան Սահմանադրական դատարանի ներքին իրավական դիրքորոշումներ։ Այս իրավական դիրքորոշումները հիմնված են ներկա իրավական կարգի, հանցավորության ներկայիս իրավիճակի վրա։ Ենթադրում եմ, որ եթե ամեն ինչ հանգիստ է, ապա այդ իրավական դիրքորոշումները կարող են մնալ նույնը, ինչ եղել են։ Բայց իրավական դիրքորոշումները նույնպես հավերժ չեն, եթե ինչ-որ բան փոխվի հասարակության կյանքում, ապա այդ իրավական դիրքորոշումները նույնպես կարող են վերանայվել»,- ասել է Մեդվեդևը։