ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

Հայաստանի արևմտյան սահմաններին կից հակահայ հռչակագիր է վավերացվում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Շուշիի հռչակագիրն օրերս պաշտոնապես վավերացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Հատկանշական է, որ հենց նույն օրը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է այդ երկրի նախագահը, քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Վավերացնելով հիմնական դրույթներով Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված հռչակագիրը՝ Թուրքիան զուգահեռ խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դարաշրջան ստեղծելու իր «ցանկության» մասին:

Դեռ հռչակագիրը ստորագրելու օրն էր էրդողանը հայտարարում, թե իրենց խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայն է այդ թեզի հետ: Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրի մակարդակով տարածաշրջանի երրորդ երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ ակնհայտ ոտնձգության հավակնությունների մասին հռչակելով:

Հռչակագիրը, իր այս տեսքով, ոչ թե դեպի կայունություն, այլ ուղիղ անկայունություն տանող ճանապարհ է: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման մասին եւ նշվում Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման կարեւորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։ Այդ փաստաթղթում նաեւ ամրագրված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար դեր պետք է խաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը պետք է ապահովի բնական գազի պաշարների, հոսքագծերի դիվերսիֆիկացումը եւ տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հռչակագրի այս դրույթն արդեն այսօր բացահայտեց իր կեղծ լինելը: Ադրբեջանը, պայթեցնելով Հայաստանից Արցախ գնացող գազատարը, դրա վրա փական դնելու միջոցով կրկին փակելով գազի հոսքը դեպի 117 հազար բնակիչ ունեցող Արցախ, փաստեց, որ իր «ավագ եղբոր» հետ տրամագծորեն հակառակ նպատակներ է հետապնդում, որը չի տեղավորվում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գաղափարի մեջ:

Պատահական չէ, որ Շուշիի հռչակագրի հիմնադրույթներում հստակ մատնանշվում է այդ պետությունների՝ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիան իրականացնելուց հետո արցախահայության ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների դեմ պայքարելու նպատակի մասին:

Իսկ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանվում է, որ բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող որեւէ միջազգային լեգիտիմություն ունենալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։