ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրահանձնաժողովին ուսումնասիրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը
Բրյուսելի գագաթնաժողովում քննարկումից հետո ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրահանձնաժողովին ուսումնասիրել Ռուսաստանի դեմ արդեն իսկ ընդունված պատժամիջոցների արդյունավետությունը և վերացնել հնարավոր բացերը: Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը այս մասին լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոնը:
«Եվրահանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատժամիջոցների ազդեցությունը, հասկանա, թե արդյոք անհրաժեշտ է ինչ-որ բան պարզաբանել գոյություն ունեցող միջոցառումներում… Այժմ առաջնահերթ խնդիրն է փակել թույլ կողմերը, ինչպես նաև կանխել պատժամիջոցների հնարավոր շրջանցումը: Եվրահանձնաժողովին հանձնարարվել է մանրամասն մշակել այս հարցը»,- ասել է դե Կրոն։