Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առկա իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:
Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդվել: