Խրամորթում գյուղացիներն ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ civilnet.am
Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթը՝ վկայակոչելով Խրամորթից իր թղթակից Հայկ Ղազարյանին։
Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել։ «Եթե բարձունքները վերցնեն, դրանք գերակա դիրք ունեն հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնաբադի նկատմամբ»,– ասել է նա։