Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը, բնակիչները չպետք է տուժեն․ Զախարովան՝ Արցախում ստեղծված վիճակի մասին
Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ և կոչ է անում որքան հնարավոր է շուտ լուծում գտնել՝ Արցախ գազի մատակարարման հարցում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան աշխատանքներն արվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» մասնակցությամբ։ Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը, բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է Զախարովան: