Շուտով կվերականգնվեմ. Նախարար Աշոտյանի ոտքը վիրահատել են
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ոտքը վիրահատել են: Այդ մասին նախարարը գրառել է իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես գրել է.
«Հարգելիներս,
Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։
Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ նախարարն իր տան դիմաց ընկել և կոտրել է ոտքը։