Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

Երբ մեջբերում ես Սարգսյանի և Քոչարյանի խոսքերը, բարի եղիր նաև տվյալ Հայաստանի և տվյալ ժամանակահատված միջազգային իրավիճակը նկարագրել. Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Ի՞նչ է ասում Նիկոլը, մեջբերենք մի դրվագ «…Այն փաստը, որ այսօր Արցախում 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարվում է իր մեծ պարտությունը: Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումներ իրականaցնի Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Արցախի գազի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է միջազգային հանրություն, դու այս կողմ մի նայիր, և թույլ տվեք, որ մենք անարգել, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ավարտին հասցնել էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ Արցախն ազատենք հայերից՞»»:

Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել, հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ, դա նշանակում է քո երկրի ներքին ու արտաքին ազդեցության լծակները տալ թշնամու ձեռքը: Հիմա ումի՞ց ես նեղացած, Ադրբեջանի՞ց, որը ցանկանում է Թուրքիայի օգնությամբ, ամբողջովին կործանել Հայաստան պետությունը, թե՞ սեփական ընդդիմությունից, որը ցանկանում է փրկել քո կողմից ավիրված պետականության մնացորդները:

Ասում ես, որ խաղաղության դարաշրջան բացելու ձեր քաղաքականությունն այլընտրանք չունի, բայց չե՛ս ասում, թե ինչպե՞ս, ու՞մ հաշվին, ի՞նչ միջազգային երաշխիքներով: Չես ասում, թե Արցախն ի՞նչ կարգավիճակում պետք է լինի:

Վախենում ես աշխարհի հետ խոսել բաց ու անկեղծ, փորձում ես քեզ բնորոշ խաբեություններով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին շեղել քո անպատասխանատու և ապաշնորհ քաղաքականությունից: Հենց նեղն ես ընկնում, անմիջապես քո բոլոր մեղքերը բարդում ես նախկին իշխանությունների վրա: Քո կարծիքով, միջազգային հանրությունը չի՞ հիշում, թե ի՞նչ էին բանակցում և ինչպիսի նուրբ, հաշվարկված ու հեռանկարային քաղաքականություն էին վարում նախկին իշխանությունները: Քանի անգամ է նախկին իշխանությունների օրոք Ադրբեջանը հայտնվել թակարդում, քանի անգամ է Ադրբեջանը հայտնվել ապակառուցողական դաշտում: Դրա մասին նույնիսկ Ալիևը խոսեց վերջերս, ասելով, որ 30 տարի Ադրբեջանը պարտվածի (ասել է թե անհաջողակի) քաղաքականություն է վարել, և դա Հայաստանի նախորդ իշխանությունների շնորհիվ:

Պարոն, ոչ բարով կապիտուլացված ու նսեմացված կառավարության վարչապետ: Երբ մեջբերում ես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, բարի եղիր նաև տվյալ Հայաստանի և տվյալ ժամանակահատված միջազգային իրավիճակը նկարագրել: Բարի եղիր նաև ասել, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երբեք չի շեղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և դա ի շնորհիվ նախորդ իշխանությունների վարած առողջ քաղաքականության: Բարի եղիր ասել, որ նախկինում Հայաստանը լինելով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ երբեք որևէ միջազգային փաստաթղթով չի համարվել ագրեսոր: Բա եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց լիներ նախկինում, ինչո՞ւ որևէ անգամ Հայաստանին ագրեսոր չճանաչեցին (չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի):

Ասում ես. «…Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է մեզ շեղել այդ օրակարգից և դելիգիտիմիզացնել այդ օրակարգը և նոր պատերազմ հրահրել»: Ազնիվ եղիր և ասա, քանի հազար անգամ ենք սրա մասին հրապարակային խոսել, քանի՞ անգամ ենք մեր ժողովրդին զգուշացրել, որ Հայաստանը՝ Նիկոլի ապաշնորհ կառավարմամբ, հայտնվելու է նոր պատերազմի շեմին:

Այո՛, այսօր հայաստանյան, ինչպես դու ես ասում, արմատական ընդդիմությունը դժգոհ է, որ դուք համաձայնել եք տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Եթե այն նորից կրկնում ես կառավարության նիստում, ուրեմն կամ շարունակում ես քո դավադիր, միտումնավոր վնաս հասցնող քաղաքականությունը, կամ շարունակում ես չհասկանալ խնդիրը և ապաշնորհ կերպով քայքայել Արցախի հարցի վերականգնման ու Հայաստանի պետականության հիմքերը:

Առանց Արցախի կարգավիճակի, առանց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի, առանց ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում հայկական օրակարգի ներառման ի՞նչ լավ ակնկալիքներ ունես դու Ադրբեջանից, երբ նույնիսկ Հայաստանի օկուպացված տարածքները չես կարողանում պաշտպանել: Փաստերն էլ քո պաշտպանության նախարարն է Ազգային Ժողովում արդարացնում, ու մուննաթ գալիս իրեն հարց տվող պատգամավորի վրա:

Հիմա բարձրաստիճան ոմն մեկը, 2018թ-ին պառլամենտում մեզ ասում էր «Էս չե՞ք արա»: Այն ժամանակ կար լիարժեք Արցախը, կար միջազգային հանրության հարգանքը վայելող Հայաստանը, կար ինքնավստահ Ազգային Բանակը, կար հայ մարդու անվտանգությունը, կար ապահով Հայաստանը:

Հիմա նույն հարցը ձեզ եմ տալիս «Էս չե՞ք, արա»»: