Լեհաստանը ՆԱՏՕ-ին կներկայացնի Ուկրաինայում խաղաղապահ առաքելության ծրագիր
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն կազմակերպելու առաջարկ է կազմել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Politico-ն։
Նրա խոսքով՝ համապատասխան պլանը կքննարկվի Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Ինչպես նշել է Լեհաստանի նախագահը, Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը պահանջում է ՆԱՏՕ-ի լինել «ուժեղ և միասնական», ինչպես նաև ուժեղացնել աջակցությունն իր դաշնակիցներին, որոնք դեռ դաշինքի անդամ չեն։ Միաժամանակ, Դուդան ուկրաինական տարածքում խաղաղապահ առաքելության մասին մանրամասներ չի հայտնել։
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները և առհասարակ արևմտյան պետությունների ղեկավարները բազմիցս խոսել են Ուկրաինա ուժեր ուղարկելու ծրագրերի բացակայության մասին։ Նման քայլի դեմ հիմնական փաստարկը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության սպառնալիքն է, որը մատնանշվել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Բրյուսելում։