Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը կարող են պատրվակ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի. Լուկաշենկո
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը կարող են պատրվակ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Անկախության պալատում հանդիպման ժամանակ։
«Տեսնում եք, խելագարված այս լեհերն արդեն ասում են, որ սա հրահրված էր օվկիանոսից այն կողմի ուժերի կողմից: Հասկանու՞մ եք, որ սա երրորդ համաշխարհային պատերազմի կբերի, իսկ ի՞նչ եք կարծում, մենք լուռ կհետևենք կողքից»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է BelTA-ն։