Թուրքիան Արևմուտքից «F-35» կործանիչներ և «Patriot» համալիրներ է պահանջել
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է առանց նախապայմանների «F-35» կործանիչներ և «Patriot» համալիրներ մատակարարել Թուրքիային։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությանը՝ վկայակոչելով Wall Street Journal-ում հրապարակված հոդվածին։
Հոդվածում Ալթունը գրել է, որ ՆԱՏՕ-ի հետ դաշինքը Թուրքիայի համար հպարտություն է, իսկ Եվրամիությանն անդամակցությունը ռազմավարական նպատակ է։ Նրա երկիրն ակնկալում է արժանի աջակցություն ստանալ Արևմուտքից։
«Հարաբերությունների վերականգնումը պահանջում է վստահության ամրապնդման քայլեր, ոչ թե այսպես կոչված ոչ պաշտոնական առաջարկներ… Այն, ինչ այսօր Արևմուտքը պետք է անի, Թուրքիային առանց նախապայմանների «F-35» մարտական ինքնաթիռներ և «Patriot» մարտկոցներ մատակարարելն է»,- ասաց քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Ալթունը Ռուսաստանից ձեռք բերված «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի՝ Ուկրաինա տեղափոխումն անիրատեսական գաղափար էր անվանել։