Ճգնաժամային իրավիճակն Արցախում կբերի մեծ ծավալի հայաթափմանը կամ նոր պատերազմի․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն հումանիտար, այլ նաև անվտանգային աղետ է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում դեռևս տեսանելի չէ:
«Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է։ Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև այդ հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կա՛մ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կա՛մ երկրորդ տարբերակը՝ դա կարող է բերել նոր պատերազմի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։