Հայաստանցի փոքրիկները, իրենց ծնողների հետ, ՄԱԿ-ի դիմաց պահանջում են արցախցի հասակակիցների համար ջեռուցում ապահովել (տեսանյութ)
«Տաքացրեք արցախցի երեխաներին», «Ճանաչեք Արցախը», «Անվտանգ կյանքի իրավունք», «Մի աջակցեք տեռորիզմին», «Անվտանգության ճանաչում»։ Այս գրություններով ցուցապաստառներով Հայաստանի մի շարք քաղաքացիներ՝ իրենց փոքրիկների հետ, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։