«Ռոմայի» ֆուտբոլիստը ամռանը կարող է լքել ակումբը
«Ռոման» պատրաստ է վաճառել Տեմմի Աբրահամին 120 միլիոն եվրոյով:
Հարձակվողը կարող է հեռանալ «Ռոմայից» մրցաշրջանի ավարտից հետո։
«Չելսին»՝ Աբրահամի նախկին ակումբը, իրավունք ունի ետ գնել նրան 2023 թվականից 67 միլիոն ֆունտով (80 միլիոն եվրո), հայտնում է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողին ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Աբրահամի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», սակայն «քաղաքայինների» առաջնահերթությունը «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդն է։
Անցած տարվա օգոստոսին Աբրահամը «Չելսիից» տեղափոխվեց «Ռոմա» 40 միլիոն եվրոյի դիմաց։