«Չելսիի» շուրջ ստեղծված իրավիճակը գնալով բարդանում է
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել «Չելսիի» գործունեության արտոնագրում։
Փոփոխության համաձայն` մայր ընկերությունը կարող է մինչև 30 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել ակումբին, հայտնում է Sky Sports-ը:
Չելսիի հիմնադիրը Fordstam Ltd-ն է, որը պատկանում է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Աբրամովիչի դեմ։ Սրա պատճառով սկսվեց լոնդոնյան ակումբի վաճառքի գործընթացը։ Բացի այդ, «Չելսիին» արգելվում է տրանսֆերներ կատարել և երկարաձգել պայմանագրերը խաղացողների հետ։