Ուկրաինայի պատերազմի պատճառով Ստոլտենբերգին կարող են թողնել իր պաշտոնում
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Ուկրաինայի պատերազմի պատճառով կարող է երկարաձգել ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը։ Այս մասին հայտնում է լեհական RMF24-ը։
«Ուկրաինայի պատերազմի հետ կապված նման անկայուն իրավիճակում շարունակականություն է պետք, անհրաժեշտ է պահպանել մարդուն, ում բոլորը ճանաչում են, ով ունի փորձ և ճանաչում»,- ասել է աղբյուրը։
Ինչպես նշվեց, այս կերպ հնարավոր կլիներ խուսափել մի իրավիճակից, երբ նման դժվար պահին գլխավոր քարտուղարի պաշտոնում գա նորը։