Ուկրաինան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ։
«Այո, մենք բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ այս մոդելին իրենց հնարավոր մասնակցության վերաբերյալ: Նրանք դրական են վերաբերվել այս գաղափարին: Թեև դա դեռ քննարկվում է, ես գոհ եմ նրանց նախնական արձագանքից: Սա միակ հարցն է, որ մենք միասին քննարկում ենք։ Մնացած ամեն ինչ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների մաս է կազմում», - ասել է Կուլեբան իսպանական Pais թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով անվտանգության երաշխիքների մասին հարցին։