ԱՄՆ-ն նախագիծ է պատրաստում, թե ի՞նչ պետք է անի Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում
Սպիտակ տունը ձևավորել է պաշտոնյաներից բաղկացած թիմ, որը պետք է սցենարներ մշակի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արձագանքի համար այն դեպքում, երբ Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի: Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ այսպես կոչված «Վագր» խմբավորումը չի բացառում, որ ռուս զինվորականները կարող են ՆԱՏՕ-ի երկրների տարածքում զենքով և օժանդակությամբ հարձակվել Ուկրաինայի համար նախատեսված ավտոշարասյունների վրա։ Պաշտոնյաները մտածում են նաև, թե ինչպես թույլ չտալ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի հարևան պետությունների, այդ թվում՝ Մոլդովայի և Վրաստանի տարածքներում, ինչպես նաև նախապատրաստել եվրոպական երկրներին փախստականների հոսքին։
Փաստաթուղթը փետրվարի 28-ին ստորագրել է Ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։