Ռուսաստանը վերացնում է Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմանով տեղաշարժի սահմանափակումները
Մարտի 30-ից Ռուսաստանը կրկին թույլ է տալիս հատել ցամաքային սահմանը Ղազախստանի և Մոնղոլիայի հետ՝ համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, մարտի 30-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից այս հանրապետությունների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ռուսաստանի տարածք և հակառակը, ռուսները կկարողանան հատել երկրի սահմանը ռուս-ղազախական սահմանի ցամաքային տարածքով։
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, թե որ երկրներ են շարունակում թռիչքները ռուսական ավիաընկերությունները։