ՌԴ-ն բացահայտել է ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը
Բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրամասերի մշակման մեջ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներգրավվածության նոր փաստեր, հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է ուկրաինական կենսաբանական լաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը Ուկրաինայում ԱՄՆ-ի գաղտնի ռազմական կենսաբանական գործունեության մասին։
«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի փորձագետները փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են նոր փաստեր, որոնք ապացուցում են ԱՄՆ պաշտպանության նախարարության անմիջական մասնակցությունը Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը», - ասել է Կոնաշենկովը։
Նա նաև ասել է, որ մոտ ապագայում ՌԴ պաշտպանության նախարարությունը կներկայացնի փաստաթղթերի բնօրինակներ, որոնք ցույց կտան, որ «Ու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է Պենտագոնում։