Թուրքիան անիրատեսական է անվանել S-400-ի Ուկրաինային փոխանցելու գաղափարը
Անկարայի՝ Ռուսաստանից ձեռք բերված S-400-ներն Ուկրաինային փոխանցելու գաղափարը ոչ մի կերպ իրատեսական չէ, սակայն այն հնարավորություն է տալիս քննարկել Թուրքիայի և Արևմուտքի միջև առկա խնդիրները, ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային ՌԴ-ում իր կողմից ձեռք բերված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել ուկրաինական զորքերին։
Ամերիկյան իշխանություններն այժմ ամբողջ աշխարհում փնտրում են ռուսական կամ խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգեր, որոնք Ուկրաինան կարող է օգտագործել ռուսական ինքնաթիռներին և հրթիռներին հակազդելու համար: