Ռուսաստանը պահպանում է միջուկային զենք օգտագործելու իրավունքը․ Դմիտրի Պոլյանսկի
Ռուսաստանը պահպանում է միջուկային զենք օգտագործելու իրավունքը, եթե ՆԱՏՕ-ն սադրի այդ երկրին, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին Sky News-ին տված հարցազրույցում, գրում է European Pravda-ն։
Աշխարհի դեմ միջուկային պատերազմի հեռանկարի մասին հարցին Պոլյանսկին պատասխանել է. «Եթե Ռուսաստանը հրահրվում է ՆԱՏՕ-ի կողմից, եթե Ռուսաստանը հարձակման է ենթարկվում ՆԱՏՕ-ի կողմից, ապա ինչու ոչ, մենք միջուկային տերություն ենք»:
«Չեմ կարծում, որ ճիշտ է խոսել այս մասին: Բայց չարժե սպառնալ Ռուսաստանին և փորձել միջամտել: Որովհետև երբ գործ ունես միջուկային պետության հետ, իհարկե, պետք է հաշվարկես քո պահվածքի բոլոր հնարավոր հետևանքները»,- ասել է նա:
Պոլյանսկին նաև հերքել է ԱՄՆ կառավարության պաշտոնական պնդումը, թե ռուս զինվորականները մեղավոր են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ։
«Ես չեմ կարծում, որ մենք ռազմական հանցագործություններ ենք կատարում Ուկրաինայում: Իհարկե, դա իմ դատողությունը չէ: Ես այնտեղ չեմ: Եվ դուք այնտեղ չեք: Դուք նայում եք բազմաթիվ տեսանյութեր, որոնք կարող են կեղծ լինել»,- ասել է Պոլյանսկին։