Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներովՊատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ ԲեգլարյանՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆԱյս իշխանությունները չեն ցանկանում գերիների մի մասի վերադարձը. Արտակ Բեգլարյան«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվելԱրժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո անցել է 6 տարի. ցավալի և ողբերգական իրադարձություններ են եղել. Նարե Սիմոնյան (տեսանյութ)Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳՆՀետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. ևս 2 շտապօգնություն են կանչել. մանրամասներԱրաբկիրում վթարային ջրանջատում էՏեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզունՓաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՀայտնաբերվել է դանակահարության մեջ կասկածվող անձը. դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներՆուբարաշեն ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են․ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել են համակարգային խնդիրներ. Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Կան փակ ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Սերգեյ Կոպիրկին
Շտապօգնության մեքենան Երևանում վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Միջազգային

Ջուր ծեծողներն ու ջուր վաճառողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաբեբաներին, որոնք չեղած ինչ-որ բան են վաճառում, կոչում են «օդ վաճառողներ»: Մարդկության պատմության ընթացքում նման խաբեբաները բազմաթիվ են եղել: Օրինակ՝ Վիկտոր Լյուսինգը ժամանակին հաջողացրել է երկու անգամ ծախել Էյֆել յան աշտարակը, իսկ իրեն մարքիզ ներկայացնող արգենտինացի Էդուարդո դե Վալֆերնոն վեց անգամ ծախել է «Մոնա Լիզա» նկարը: Նման օրինակները բազմաթիվ են: Պարզվում է՝ Հայաստանն էլ անմասն չէ այդպիսիններից: Բայց, ի տարբերություն արտասահմանյան «օդ վաճառողների», Հայաստանում որոշել են «ջուր վաճառել» և անգամ դրա համար գիտական թեզ են պաշտպանել: Ըստ մամուլի հրապարակումների, հանկարծ ու Հայաստանի նախագահ «նշանակված» Վահագն Խաչատուրյանը 2020 թվականին «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով թեկնածուական թեզ է պաշտպանել:

Ըստ նրա, «Հայաստանից արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, և կարելի է խմելու ջրի արտահանումից միլիարդավոր դոլարներ աշխատել»: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողն առաջարկում է «ջուր վերցնել Սևանա լճից և արտահանել խողովակաշարով մինչև Պարսից ծոց»: Հավանաբար, Պարսից ծոց ասելով՝ նա նկատի ունի արաբական անապատային երկրները, որտեղ խմելու ջրի պակաս է զգացվում: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք… Դե ինչ, կարելի է ասել, որ Հայաստանի պոպուլիստական կառավարությունը գտել է իր համապատասխան պոպուլիստ նախագահին:

«Ջուր ծեծողները» կարող են դառնալ «ջուր վաճառողներ»:

Նշեմ, որ դեռ 1990-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եմ հանրային հեռուստատեսությամբ տեսել մի վայ գիտնականի (ափսոս չեմ հիշում, թե ով էր), որը փրփուրը բերանին ապացուցում էր, որ Հայաստանը պետք է ջուր վաճառի արաբներին: Իհարկե, գոնե նա այն ժամանակ չէր առաջարկում Սևանա լճի ջուրը վաճառել, այլ առաջարկում էր հավաքել աղբյուրների և լեռնային գետերի ջրերը և խողովակաշարով հասցնել Արաբական թերակղզի: Իհարկե, դա իմ մոտ բացի ծիծաղից այլ բան չառաջացրեց: Բայց հետաքրքիրն այն է, որ իմ շրջապատի որոշ մարդիկ սկսեցին վիճել, որ այդ «գիտնականը» ճիշտ է ասում: Ինձ նրանց ժխտելու համար բավականացրեց ընդամենը մի տրամաբանական փաստարկ՝ իսկ Արաքս գետի վրայով ինչպե՞ս են խողովակաշարը անցկացնելու, գուցե հենց Արաքսից էլ ջուրը վերցնե՞ն, որ կամուրջ չկառուցեն: Ճիշտ է, կվերցնեն Արաքսից, իսկ հետո՞, չէ ո՞ր պետք է նաև Տիգրիս և Եփրատ գետերի վրայով էլ կամուրջներ կառուցվեն, իսկ գուցե ջուրը հենց այդ գետերից էլ վերցնե՞ն, ծախսն էլ քիչ կլինի:

Բայց.... Հայաստանն այստեղ ի՞նչ գործ ունի… Իհարկե կարող են ասել, որ մեր աղբյուրների ու առուների ջրերը որակապես շատ ավելի լավն են, քան Տիգրիսի ջուրը, բայց… ցանկացած խմելու ջուր ենթակա է ջրապատրաստման, դա վերաբերում է ինչպես գետի կամ լճի ջրին, այնպես էլ այն ջրին, որը երկար ճանապարհ է անցնում խողովակաշարերով: Բանն այն է, որ խողովակաշարում շարժման ընթացքում ջուրը կորցնում է իր որակական հատկությունները… Լավ, չխորանանք մասնագիտական հարցերի մեջ:

Մի հարց էլ: Ըստ Խաչատուրյանի, ջուրը կարելի է վաճառել լիտրը 0,37 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ 1 խորանարդ մետրը՝ 370 դոլարով, մոտ 185 հազար դրամով: Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. ականջդ կանչի «Վեոլիա Ջուր», 1 խորանարդ մետրի համար 200,47 դրամ սակագին ես սահմանել, հաշվի չես առնում միջազգային գները, անմիջապես դիմի՛ր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պահանջի՛ր սակագինը գոնե մի 10 հազար դրամ դարձնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: