Էս նկարը պինդ պահեք մոտներդ, որ հենց «Սերժի վախտ»-ից խոսան հիշեք ինչից ինչ սարքեցիք. Նարեկ Սամսոնյան (ֆոտո)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժի վախտ Արցախը գազի խնդիր չուներ ու չէր կարող ունենալ: Սերժի վախտ արցախցին իրա երեխային փայտե վառարանի կողքին տաքացրած ջրով չէր լողացնի, որովհետև Սերժի վախտ կար պետություն, ինքնասիրություն ու թշնամու բերանին խփող բռունցք...
Էս նկարը պինդ պահեք մոտներդ, որ հենց «Սերժի վախտ»-ից խոսան հիշեք ինչից ինչ սարքեցիք: Ամոթ մեզ բոլորիս էս նկարի ու դրա իրականության համար»:
