Արմեն Աշոտյանն ընկել և կոտրել է ոտքը
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոտրել է ոտքը:
Newspress.am-ի տեղեկություններով, նախարարն ընկել է իր տան դիմաց և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Լուրը հաստատելու համար newspress.am-ը զանգահարեց բժշկական կենտրոն, որտեղ մեզ ասացին, որ նման տեղեկություններ չունեն: Հարցին, թե հերքո՞ւմ են արդյոք, որ Արմեն Աշոտյանն այս պահին իրենց մոտ է, հերթապահ բուժքույրն ասաց. «Մենք այդպիսի անունով հիվանդ չունենք, հետևաբար ոչինիչ չեմ կարող ասել…»:
Թե կոնկրետ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքն ու այժմ որտե՞ղ է կրթության նախարարը` փորձեցինք պարզել նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից: Սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: