Շտապ անհրաժեշտ է վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Եվրամիություն
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ։ ԵՄ-ն կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ:
Շտապ անհրաժեշտ է վերականգնել գազմատակարարումը։ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տան դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում»,- գրել է Ստանոն։