Ուկրաինան համաձայնության է եկել ԵՄ-ի հետ՝ գաղտնի տվյալների փոխանցման հարցում
Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային արբանյակային տեղեկատվության փոխանցմանը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զինված ուժերի առաջխաղացման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին և ԵՄ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ պայմանագիրը կնքվել է մեկ տարով՝ ավելի երկար ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Եվրամիությունն Ուկրաինային կփոխանցի ոչ միայն արբանյակային պատկերներ, այլև նախկինում գաղտնի այլ տեղեկություններ՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացման հետ։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ հետախուզության «հեղափոխական հնարավորությունների» մասին։
Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Փոլ Նակասոնեն նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանցում Ուկրաինայի հետ, առաջին հերթին՝ ռուսական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։