Միջազգային կազմակերպություններին «ազնվության ներարկում» է պետք. Զելենսկի
Միջազգային կառույցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չկարողացան օգնել լուծելու ուկրաինական ճգնաժամը, ուստի դրանք պետք է բարեփոխվեն, ասել է Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայի խորհրդարանի անդամների առջև ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Դուք տեսնում եք, որ միջազգային կառույցները չեն աշխատել: Եվ նույնիսկ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը, ի՞նչ կարող են անել: Նրանք բարեփոխումներ են պահանջում»,- ասել է Զելենսկին:
Նրա կարծիքով, որպեսզի միջազգային կազմակերպությունները կարողանան «իրոք ազդել ինչ-որ բանի վրա, այլ ոչ թե պարզապես բանակցել», պետք է «ազնվության ներարկումներ» անեն»,- հավելեց նա։
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի Ռուսաստանի մշակած բանաձևի նախագիծը, որը նվիրված է Ուկրաինայում իրավիճակի վերլուծությանը։ Փաստաթղթի համաձայն՝ պահանջվում է մարտական գոտուց հեռանալ ցանկացող բոլոր քաղաքացիների արագ և անվտանգ տարհանում։ Բանաձևի նախագծում ընդգծվում է նաև մարդասիրական դադարների անհրաժեշտությունը՝ հաջող տարհանման համար։