Ռուսաստանն ու Ուկրաինան երկու ձերբակալվածների փոխանակում են անցկացրել
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ձերբակալվածների երկու փոխանակում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքին։
«Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն ամեն օր կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և խաղաղ բնակիչների տարհանում բնակավայրերից»,- ասել է Զախարովան ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև արդեն իրականացվել է ձերբակալվածների երկու փոխանակում։
«Սակայն ԵՄ-ն ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների հետևում որպես «մարդկային վահան» և չարգելափակեն նրանց ելքը դեպի Ռուսաստան»,- ասվում է ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ։