Ծովագյուղցիները շուրջ 1000 հոգով փակել են Սևան-Դիլիջան մայրուղին (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շուրջ հազար բնակիչ փակել են Սևան-Դիլիջան մայրուղին։ Այս մասին տեղեկացնում է Yerevan.today-ը։
Կայքի փոխանցմամբ, մայրուղին փակել են ավտոմեքենաներով։ Համայնքների բնակիչները պահանջում են չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Մինչ այս պահը ժամանել են միայն ոստիկաններ, որևէ պաշտոնյա դեռ չի ժամանել։
Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները չէին մասնակցել նաև դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին. նրանցից ոչ ոք չէր մասնակցել ընտրությանը: