«Պատերազմ է, պա-տե-րազմ»․ Հովիկ Աղազարյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին (տեսանյութ)
Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին որոշ հարցերի պատասխաններ ստանալ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի ու գազամատակարարման հետ։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, առանց կանգնելու, իրավիճակը բացատրեց մեկ բառով՝ «Պատերազմ է, պա-տե-րազմ»։ Հարցին, թե պատերազմն ի՞նչ կապ ունի՝ վերջինս անկեղծ զարմացավ․ «Գազը պատերազմի հետ կապ չունի՞: Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ»։
Դիտարկմանը, թե՝ հիմա զինադադար է՝ Աղազարյանը նկատեց․ «Այսօր զինադադար է: Իհարկե նորմալ չէ՝ առանց գազի»,- ասաց ու արագ մտավ նիստերի դահլիճ։
Մանրամասները՝ տեսանյութում