Ի՞նչ է, ամռանը երբ փոփոխություններ էիք անում՝ չգիտեի՞ք, որ կարող են խնդիրներ առաջանալ. պատգամավորը՝ ֆինանսների փոխնախարարին (տեսանյութ)
Հարկային օրենսգիրքը անընդհատ փոխելով գուցե լավ օգուտ տալիս է, բոյց հաճախակի փոփոխություններհ ստրես են առաջացնում՝ ինձնից լավ գիտեք: Այս մասին Ազգային ժողովում իր մտահոգությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Հարկային օրենսգրքում» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին։
Նա նկատեց, որ դեռ ամռանն են փոփոխություններ եղել:
«Ի՞նչ է, ամռանը երբ փոփոխություններ էիք անում՝ այն ժամանակ չգիտեի՞ք, որ կարող են նման խնդիրներ առաջանալ և զուգահեռ փոփոխություններ են հարկավոր: Ինչքան էլ ասեք լավ ա-լավ ա, ինքնին արդեն դա ստրեսային է»,-հարցրեց նա նախագիծը զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
Վերջինս համաձայնեց Ավետիսյանի հետ՝ միևնույն ժամանակ նշելով, որ այն բարդ փաստաթուղթ է և անհրաժեշտ է ընթացքում շտկումներ կատարել:
Պատգամավորը, սակայն, չհամաձայնեց:
Մանրամասները՝ տեսանյութում