Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները պետք է ավելի երկարաժամկետ սցենար ունենան. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները չպետք է լինեն կարճաժամկետ միջոց, այլ պետք է ավելի երկարաժամկետ սցենար ունենան։
Կանցլերն ընդգծել է ռուսական նավթի, գազի և ածխի ներկրումից Գերմանիայի կախվածությանը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու անհրաժեշտությունը։
«Եվրոպան, իր ընկերների հետ միասին, իրենց խստությամբ աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել նման մեծ երկրի դեմ։ Եվ դուք կարող եք տեսնել, որ դրանք ազդում են»,- ասել է Շոլցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Դրա շրջանակում մենք նաև մտածում ենք այնպիսի գործիքների մասին, որոնք նույն ազդեցությունը կունենան Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է նա։