Ուկրաինական զորքերը Չեռնոբաևկայում ջախջախել են ռուս զինվորականներին. Զելենսկի
Ուկրաինական զորքերը Չեռնոբաևկայում ջախջախել են ռուս զինվորականներին, ասվում է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։
«Մեր Զինված ուժերն այսօր ուրախացրին մեզ. կրկին Չեռնոբաևկան... նորից խոցեցին ռուսական ինքնաթիռները: Եվ այդպես կլինի բոլորի հետ, ովքեր սպանում են մեր ժողովրդին, խաղաղ բնակիչներին մեր խաղաղ հողի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը դիմել է ռուս օդաչուներին հետևյալ խոսքերով. «Քաղաքացիներին սպանելը հանցագործություն է։ Իսկ դուք ամեն կերպ կպատասխանեք։ Գլխավորն այն է, որ դա անխուսափելի է։