Երբ հաղթենք, կհանգստանանք. Եվ դա անպայման տեղի կունենա. Զելենսկի
Շատ դժվար է, երբեմն սկանդալով, բայց քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսպես է բնութագրել Կիև-Մոսկվա բանակցությունները։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան շարունակում է աշխատել տարբեր մակարդակներում՝ մասնավորապես, խաղաղություն հաստատելու և պատերազմը դադարեցնելու համար։
«Ուկրաինայի ներկայացուցիչներն աշխատում են բանակցությունների վրա, որոնք շարունակվում են գրեթե ամեն օր։ Շատ դժվար է։ Երբեմն դա սկանդալային է: Բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է նախագահը` շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային միջնորդներին։
Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ պետք է կայանար երեք կարևոր գագաթնաժողով՝ G7, ՆԱՏՕ և ԵՄ։
«Պատժամիջոցների նոր փաթեթներ, նոր օգնություն: Կաշխատենք, կպայքարենք որքան կարողանանք։ Եվ մենք չենք հոգնի: Երբ հաղթենք, կհանգստանանք: Եվ դա անպայման տեղի կունենա»,- ընդգծել է Զելենսկին։