ՌԴ դեսպանատունը մեղադրել է ԱՄՆ իշխանություններին քիմիական զենքի ոչնչացումը միտումնավոր ձգձգելու մեջ
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը մեղադրել է ԱՄՆ իշխանություններին քիմիական զենքի ոչնչացումը միտումնավոր ձգձգելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցրել է, որ դեռ 2017 թվականին Ռուսաստանը ոչնչացրել է քիմիական զենքի իր պաշարները, և դա արձանագրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։
«ԱՄՆ-ն իր հերթին միտումնավոր հետաձգում է քիմիական զենքի մնացած 3%-ի ոչնչացումը, որը դեռևս լուրջ վտանգ է ներկայացնում մոլորակի համար։ Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին վերացնել իր ողջ քիմիական զենքը»,-ասել է դիվանագիտական առաքելությունը: