Նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի
Մարտի 28-ին նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը ՄԵՐԺԵՑ Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը։
ՀԳ. Ապրի՛ մեր գործընկեր, փաստաբան Դավիթ Ավագյանը։ Շա՛տ ապրի»,- գրել է Մելիքյանը։