«Ականջներիդ օղ արեք. ով խախտեց որոշումը, վատ է վերջացնելու»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ելույթի սկզբում նախ ասաց՝ հիշողության թարմացում, ապա նշեց, որ 1992 թվականին ստեղծված ծանրագույն վիճակը շատ նման է այսօրվա վիճակին, սակայն այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար, ձախ կողմի այս ճահիճը չկար այն ժամանակ։
«Հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։
Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»,-