Իմանալով՝ ովքեր են նստած, ասաց, որ զոհված Աբգարի հայրը «Բայրաքթարի» դեսպան է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խոսեց այսօր նույն դահլիճում, իր որակմամբ, հնչած ստի ու վիրավորանքի մասին։
Նա կոչ արեց «Քաղաքացիական պայմանագրին» որոշակի դաստիարակաչական աշխատանքներ տանել պատգամավորների հետ, բացատրելով՝ ի՞նչ կարելի է ասել, ինչ՝ ոչ։
«Նա (նկատի ունի ՔՊ֊ական Վահագն Ալեքսանյանին-խմբ.) լավ գիտեր, թե ովքեր են նստած այնտեղ։ Լավ գիտեր բոլորի կենսագրությունը և, չգիտես ինչու, նայելով մեր խմբակցության կողմը՝ կարող էր ասել՝ Աբգարի հայրը «Բայրաքթարի» դեսպան է։ Այդ հայտարարությունից հետո, նա կրկին մտնելու է ԱԺ՝ հայ ժողովրդին, ընդդիմությանը բարոյականության դասեր տալու»,-ասաց նա։