Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
«Իշխանությունը ձևակերպում է մեղավորներ, հետո ինչ էլ լինում է, փորձում է բարդել այդ իրողությունների վրա։ Հիշեք Քովիդ 19-ը։ Դրա դեմ պայքարը լիարժեք ձախողված էր, և այն, ինչ կարող էր համավարակը բերել մեր երկրի գլխին, բերեց՝ տնտեսական կրկնակի անկում, սոցիալական խնդիրների սրացում, աշխատատեղերի կրճատում, գործազրկության աճ, պետական պարտքի աճ երկնիշ թվերով»,-ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։