Ցանկացած գործընթաց, որը թիրախավորում է Արցախը, ուղիղ ազդում է նաև Հայաստանի անվտանգության վրա. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
«Խորհրդարանում կայացած հրատապ քննարկման ժամանակ, որի թեման Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու առկա խնդիրների արագ լուծումներն էին, ըստ էության, իրենց նպատակին չծառայեցին»: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը ոչ թե դրան հետևած հայտարարության՝ իշխանության կողմից տապալումն էր, այլ այն, որ, չնայած հաստատելով ճգնաժամի փաստը, կառավարությունը չներկայացրեց գործողությունների և միջոցառումների ծրագիրը, որը պետք է ուղղված լիներ արցախցիների խնդիրների թեթևացմանը կամ չեզոքացմանը:
«Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է մեծացնել ոչ միայն Արցախի և Հայաստանի դեմ ուղղված ճնշումները, այլև Արցախը տանել հայաթափման ճանապարհով, իսկ այն անում է կամ տարատեսակ ճգնաժամեր հրահրելով, կամ ահաբեկչական գործողությունների միջոցով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Արցախի անվտանգության ապահովումն ուղիղ կապ ունի Հայաստանի պաշտպանողականության և կենսաապահովման հետ և ցանկացած գործընթաց, որը թիրախավորում է Արցախը, կամ նրան խոցելի է դարձնում, ուղիղ ազդում է Հայաստանի և նրա քաղաքացիների կյանքի և անվտանգության վրա: