Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը
Ուկրաինական զորքերը երեքշաբթի օրը գնդակոծել են Դոնեցկը՝ արձակելով 10 արկ՝ 122 միլիմետր տրամաչափով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնին:
Գործակալությունն իր Telegram ալիքում հայտնում է, որ Դոնեցկի հրետակոծությունն իրականացվել է Նևելսկոյե բնակավայրից։
«Ուկրաինայի Զինված ուժերի կողմից կրակ է արձանագրվել ժամը 14:55-ին՝ Նևելսկոյե բնակավայր-Դոնեցկ քաղաք: Արձակվել է 122 մմ տրամաչափի 10 արկ»,- ասված է հաղորդագրության մեջ։