Մենք ասում ենք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու կարծիքը քրեականացվի ու սա ՀՀ-ի դե՞մ ա, լո՞ւրջ եք ասում. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Ես պետաիրավական հանձնաժողովի նիստում հետևյալ բառերը ասացի, երբ հերթական անգամ սկսեցին խոսել Քի Վեսթից ու Մեղրիի պատմությունից ՝ եկեք պայմանավորվենք մի բան՝ եթե Քի Վեսթում Մեղրին հանձնելու հարց չի եղել, եկեք, ներողութjուն խնդրեք, եկեք, ասեք՝ սիրելի՛ հայրենակիցներ, սուտ եմ ասել, ճիշտը չեմ ասել: Այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս։
«Մյուսը՝ կոչը կոչն է, կարծիքը կարծիքն է, ախր մենք ասում ենք՝ կարծիքը քրեականացվի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու մասով, ու սա ՀՀ-ի դե՞մ ա, լո՞ւրջ եք ասում»,- խոսքն ուղղելով ՔՊ-ականներին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։