Հայրենասիրության «սոուսով» մատուցած այս նախագիծը Հայաստանի դեմ է. ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա (տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է նախագծին. ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե hայրենասիրության «սոուսով» մատուցած այս նախագիծը Հայաստանի դեմ է: