Խաղաղության հասնելը դժվար է, բայց ոչ անհնար. Թուրքիայի նախագահի խոսնակ
Ուկրաինայում խաղաղության հասնելը դժվար, բայց հասանելի խնդիր է, և Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը դրան հասնելու համար, ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը։
Նա նշել է, որ Ուկրաինայում առճակատումը բերել է «բավականին մահեր, ավերածություն և տառապանք»։
«Մենք ամեն ջանք գործադրում ենք այս պատերազմը դադարեցնելու համար: Մեր նախաձեռնությունները կշարունակվեն: Խաղաղության հասնելը դժվար է, բայց ոչ անհնար: Նոր սառը պատերազմ չի կարելի թույլ տալ: Հետևանքները սարսափելի կլինեն բոլորի համար»,- գրել է Կալինը Twitter-ում: