Վահագն Ալեքսանյանին տվել են կամիկաձեի դեր, թողեք յոլա տանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Էնքան դժվար է 9 տարեկանում Քի Վեսթի մասին կարդացած մարդուն ինչ-որ փաստարկներ բերել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
Նա նկատեց, որ երբ փողոցում հանդիպում են մարդկանց, ովքեր խոսում են Ազգային ժողովի մասին` մի անուն են հիշում (նկատի ունի ուսապարկ։ Այս եզրույթը հեղինակել է ՔՊ֊ական Վահագն Ալեքսանյանը)։
«Բայրաքթարների մասին որ խոսում են, ինքնաթիռների մի տեսակ էլ կա, կոչվում է կամիկաձե: Հարվածում են, բայց իրենք էլ են պայթում: Հիմա դերաբաշխում է՝ իրեն տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի: Փուչիկի նման կարան պայթեն»,- ասաց նա: