Ուկրաինայում Ռուսաստանի հետ համագործակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ուկրաինայի իրավապահները Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի հետ համագործակցության կասկածանքով 8 մարդու են ձերբակալել։ Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ ՆԳՆ աշխատակիցները Սամարայի շրջանում կամրջի մոտ կանգնեցրել են մեքենան, որը կտրուկ փոխել է ուղղությունը և փորձել թաքնվել ոստիկաններից։
«Ստուգման ժամանակ վարորդի բջջային հեռախոսում հայտնաբերվել են բազմաթիվ զրույցներ ՌԴ քաղաքացիների հետ, և նա իր հետ ունեցել է մոտ 200 հազար գրիվնա (ուկրաինական փող-խմբ․): Տղամարդը ոստիկանների բոլոր հարցերին պատասխանել է անորոշ և անհետևողական»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ այլ կասկածյալների հետ հայտնաբերվել է տարածքի քարտեզ՝ Դնեպրոպետրովսկի փողոցների հետքերով, լուսանկարներով և տեսանյութերով՝ գործարանների և ռազմավարական նշանակության օբյեկտների, ակնթարթային մեսենջերներում նամակագրություն անցակետերի քանակի և դրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Ուկրաինայի գերատեսչությունը պնդում է, որ տղամարդկանցից մեկը Մոսկվայից ժամանել է դեկտեմբերի վերջին և բնակություն հաստատել Դնեպրոպետրովսկի մարզում։