Գուցե հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցով. Վլադիմիր Վարդանյանը` Վարդևանյանին (տեսանյութ)
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Վարդևանյանին դիմելով, ասաց, որ նախագծի քննարկման ժամանակ առաջարկ է հնչեցրել՝ գուցե հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցով:
Արձագանքելով Վարդանյանին` Արամ Վարդևանյանը նկատեց, որ սահմանափակվել բացառապես արտաքին աշխարհի սպառնալիքներով ևս ճիշտ չէ, այլ հարց է՝ ՀՀ-ում այս հոդվածը չպետք է ունենա շահառու:
«Մյուս կողմից, քրօրենսգրքի նպատակներից մեկը կանխարգելումն է։ Սա կկանխի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ նման դիսկուրսը»,- ասաց Վարդևանյանը։