Թուրքիայում զգուշացրել են Սև ծովում հնարավոր ականների մասին
Թուրքիայի ռազմածովային ուժերի նավագնացության և օվկիանոսագիտության դեպարտամենտը ծանուցում է հրապարակել՝ նախազգուշացնելով Սև ծովում ականների հոսքի մասին։
«Հաղորդվում է, որ ականներ են տեղադրվել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներում։ Ականները կարող են անջատվել և շարժվել: Տարածքում գտնվող բոլոր նավերին խնդրում են անհապաղ հայտնել իրենց շարժման ուղղության մասին»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել էր, որ ականներ են տեղադրվել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների մոտ։