Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այժմ խզման եզրին են. Սերգեյ Ռյաբկովը նշել է, թե ինչ է պետք անել, որ դա տեղի չունենա
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար պետք է դադարեցնի Մոսկվայի դեմ ուղղված սպառնալիքները, ինչպես նաև Ուկրաինային զենքի մատակարարումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Հարցը դնելը, թե ինչ պետք է արվի հարաբերությունները պահպանելու համար, անշուշտ, ճիշտ է: Նրանք պարզապես պետք է դադարեցնեն Կիևի ռեժիմին զենք մատակարարելը», - ասել է Ռյաբկովը:
«Եթե նրանց հաջողվի ինչ-որ դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա, ինչին ես ոչ միայն կասկածում եմ, այլև վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, ապա ընդհանուր առմամբ, կարծում եմ, հարաբերությունների կարգավորման որոշակի հեռանկար կլինի։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այժմ խզման եզրին են։